5 գաղտնիք

5 գաղտնիք
Մեքենա վարելը

Օգտագործված ավտոմեքենաների վաճառքի բոլոր աճուրդները կատարվում են առցանց։

Սակարկությունների մասնակիցների համար գոյություն ունեն վեբ-կայքեր և բջջային սարքի վրա տեղադրվող ծրագրեր։ Ուսումնասիրեք այս ռեսուրսների նավարկումն ու գրանցման կանոնները, որոնք կարող են տարբերվել։

Ուշադրություն դարձրեք ոչ միայն ապրանքի նկարագրության, այլև վաճառողի վերաբերյալ տեղեկատվության վրա։ Ծանոթացեք նրա պատմության հետ․ արդյոք շատ ավտոմեքենա է վաճառել, համացանցում կան արդյոք կարծիքներ նրա մասին։

Զգուշացեք միջնորդներից

Զգուշացեք ավտոմեքենայի գնման հարցում օգնություն առաջարկող միջնորդներից։

Նրանց հետ շփման կանոնները պարզ են․ չվճարել կանխիկ, միշտ ստորագրել ծառայությունների պայմանագիր նոտարի մոտ, փնտրել նրանց, ովքեր կարող են հաստատել անձի կամ ֆիրմայի հուսալիությունը։ Ստուգեք, և կրկին ստուգեք։

Սակարկությունների մեկնարկից առաջ ուսումնասիրեք ճանապարհաչափի ցուցանիշները և համեմատեք դրանց ընտրված մեքենայի թողարկման տարեթվի հետ՝ օգտվելով CARFAX և AUTOCheck վեբ ծառայություններից։

Ընտրեք մի քանի մոդելներ

Կանգ մի առեք ձեզ հարմար գնով ավտոմեքենայի առաջին իսկ ընտրված մոդելի վրա։ Էջանշեք և շարունակեք որոնումը։

Ընտրեք առնվազն երեք լոտ և միայն դրանից հետո անցում կատարեք ընտրության հաջորդ փուլին։ Միաժամանակ մի վազեք շատ ցածր գների հետևից։

Հաշվի առեք, որ յուրաքանչյուր ապրանք ունի գնային միջակայք, որի մասին հայտնի է փորձառու վաճառողին։ Որքան ցածր է գինը, այնքան բարձր է խաբեբաներին բախվելու հավանականությունը։

Ժամանակ տրամադրեք ձեր խաղադրույքները տեղադրելու համար

Մի շտապեք խաղադրույքներ կատարել։

Նախքան սակարկություններին մասնակցելը ուշադիր ծանոթացեք ավտոմեքենայի նկարագրությանը, հավաքեք տեղեկատվություն վաճառքի դրված լոտի վերաբերյալ։ Եթե մոդելը երկու լոտերում ներկայացված է միևնույն գնով, ապա ընտրեք առավելագույն թվով վաճառքներ ունեցող վաճառողի։ Ավելորդ չէ նաև իմանալ մեքենայի ապագա փոխադրմանն առնչվող մանրամասները։ Ավելի հուսալի է, եթե դրանով զբաղվի խոշոր լոգիստիկ ընկերություն։

Նվազագույնի հասցնել ռիսկերը

Չեն լինում աճուրդային սակարկություններ առանց ռիսկի։

Ուստի ավտոմեքենան անհրաժեշտ է հնարավորինս լավ ուսումնասիրել։ Դրա համար կարելի է ԱՄՆ-ում 300-500 $ վարձել մասնագետի։ Նա կբացի մեքենայի կապոտը, լրացուցիչ կլուսանկարի, կպատմի իր կասկածների մասին, եթե դրանք առկա են։ Սակայն ամենից հուսալին մեքենան գնելիս վստահել Columbus ընկերության մասնագետների խորհուրդներին։ Սա Ձեզ կազատի անպետք ռիսկերից ու գլխացավանքներից, կօգնի տնտեսել ժամանակ և գումար։

Եկամուտ սկսած ամսական 5000$-ից։
Առաքում 18 երկիր
10 տարի շուկայում
Անվճար կայանատեղիներ նավահանգիստներում

 

Columbus-ի հետ գործընկերությունը շահավետ է։ Նույնիսկ այնպիսի ծախսեր, ինչպիսիք են աճուրդի վճարը, առաքումը և վերանորոգումը, ավտոմեքենայի վերջնական արժեքն ավելի ցածր է, քան նույն մեքենայի շուկայական գինը Եվրոպայում։

Սովորաբար Columbus-ի հետ համագործակցող դիլերի եկամուտը 5000 ԱՄՆ դոլարից չի նվազում։ Շահույթի վերին սահման գոյություն չունի:

 

Columbus-ի դիլերային ցանցը վերածվում է միջազգայինի և բացահայտում նոր հնարավորություններ բիզնեսի համար։

Այսօր ընկերությունը օգնում է ավտոմեքենաներ ուղարկել Ամերիկայից աշխարհի 18 երկրներ՝ Սլովակիա, Հայաստան, Լիտվա, Ուկրաինա, Լեհաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ռումինիա, Ղազախստան, Ղրղզստան, Բուլղարիա, Գերմանիա, Հոլանդիա, ԱՄՆ (ներառյալ երկաթուղով): Կանադա, ԱՄԷ և Օման.

 

Columbus-ն ավելի քան 10 տարի կազմակերպում է Ամերիկայից տրանսպորտային միջոցների՝ թեթև մարդատար, մինիվենների, մոտոցիկլետների, նավերի և այլ տեխնիկայի՝ ինչպես նոր, այնպես էլ օգտագործած, ձեռքբերումն ու առաքումը։

Ընկերությունը իր հարուստ փորձը, արդյունավետ բիզնես գործիքներն ու մեթոդակարգերը փոխանցում է առանց բացառության իր բոլոր դիլերներին, որոնք ձգտում են հասնել հաջողության համաշխարհային ավտոշուկայում։

 

Բոնուսային ծառայությունների շարքում, որոնք ընկերությունն առաջարկում է գործընկերներին ու հաճախորդներին՝ ավտոմեքենաների անվճար կայանումն է ԱՄՆ մերձնավահանգստային կայանատեղիներում (տերմինալներում)։

Աճուրդից առաքված մեքենաները կարող են այնտեղ գտնվել անորոշ ժամկետով՝ ընդհուպ մինչ կոնտեյներ դրա բեռնումը։ Որոշ խոշոր նավահանգիստներում այդպիսի կայանատեղիները երկուսն են։